2. Ի՞նչ տվյալներ են հավաքագրվում
Անդամակցության օնլայն հարցաշարը լրացնելիս Ասոցիացիան հավաքագրում է հետևյալ տվյալները.
- Նույնականացման տվյալներ․ Անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, անձնագրի կամ ID քարտի պատճեն։
- Կոնտակտային տվյալներ․ Հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե, աշխատանքային/գործունեության հասցե։
- Մասնագիտական տվյալներ․ Ինքնակենսագրություն (CV), բարձրագույն և մասնագիտական կրթության դիպլոմների/սերտիֆիկատների պատճեններ, տեղեկություններ պրակտիկ փորձի և սուպերվիզիաների վերաբերյալ։
- Մուլտիմեդիա․ Դիմողի էլեկտրոնային լուսանկարը։