Ասոցիացիայի առաքելությունն է Հայաստանում հիպնոսի և հիպնոթերապիայի մասնագիտական դաշտի կարգավորումն ու զարգացումը։ Կազմակերպության գործունեությունը բացառապես ոչ բժշկական և ոչ կլինիկական նպատակներ է հետապնդում։
ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Սահմանել հիպնոտիստների մասնագիտական նվազագույն չափնիշներ
Սահմանել հիպնոթերապևտների մասնագիտական նվազագույն չափնիշներ
Իրականացնել որոկավորման ստուգում, գնահատում և սերտիֆիկացիա
Իրականացնել շարունակական կրթությանն ուղղված կազմակերպչական գործառույթներ
Մշակել էթիկական կանոնագիրք
Զբաղվել հիպնոսի գիտական ուսումնասիրմամբ և զարգացմամբ
Աջակցել գիտական հետազոտություններին և համագործակցել միջազգային ինստիտուտների հետ
Իրականացնել անկախ փորձագիտություն
Հանդես գալ որպես համագործակցության, փորձի փոխանակման և կարողությունների զարգացման հարթակ
ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ
Այս կարգավիճակը տրվում է այն պրակտիկ մասնագետներին, ովքեր ունեն ինքնուրույն թերապևտիկ գործունեություն ծավալելու իրավունք։
Կրթություն․ Բարձրագույն կրթություն (մագիստրոսի աստիճան կամ դիպլոմավորված մասնագետ) հոգեբանության, բժշկության կամ հարակից հումանիտար/կենսաբանական գիտությունների ոլորտում։
Մասնագիտացում․ Հիպնոսի, հիպնոթերապիայի կամ կլինիկական հոգեթերապիայի գծով մասնագիտացված կրթություն (նվազագույնը 250 ակադեմիական ժամ տեսական և պրակտիկ ուսուցում)՝ հաստատված Ասոցիացիայի կողմից ընդունելի սերտիֆիկատներով/դիպլոմներով։
Փորձառություն․ Նվազագույնը 1 տարվա հաստատված պրակտիկ փորձ և անցած սուպերվիզիա (նվազագույնը 50 ժամ)։
Նախատեսված է այն մասնագետների համար, ովքեր դեռևս գտնվում են լիարժեք որակավորման կամ պրակտիկայի կուտակման փուլում։
Տրվում է Ասոցիացիայի Խորհրդի որոշմամբ այն անձանց (այդ թվում՝ օտարերկրյա մասնագետներին), ովքեր ակնառու ներդրում ունեն հիպնոսի գիտական հետազոտության, զարգացման կամ ասոցիացիայի կայացման գործում։
Լոռա Սգոլիկ
Ասոցիացիայի հիմնադիր Խորհրդի անդամ
Հոգեբան, պրոֆայլեր Հիպնոթերապևտ Փիլիսոփայության մագիստրոս